Ճապոնիայում ձյան առատ տեղումների հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել |azatutyun.am|

azatutyun.am: Ճապոնիայում վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով 17 մարդ է մահացել, ևս 93-ը՝ մարմնական վնասվածքներ ստացել, հայտնում է Associated Press-ը:

Ճապոնիայի հյուսիսում ձյան առատ տեղումները սկսվել են անցած շաբաթ: Երկրի հյուսիսարևելյան հատվածում ձյուն է տեղացել միջինից երեք անգամ ավելի։ Արդյունքում իշխանությունները չեղարկել են տասնյակ օդային և երկաթուղային չվերթներ, հարյուրավոր մեքենաներ արգելափակվել են ճանապարհներին։

Երեկ առավոտյան Հոկայդո կղզում մոտ 20 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության: Օրվա ընթացքում տուժած շրջանների մեծ մասում էլեկտրաէներգիան վերականգնվել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով