tert.am: Հարկային օրենսգրքի մշակման հիմքում պետք է դրվի կառավարության ծրագրի իրագործումը։ Այսօր Հարկային օրենսգրքի փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Պատգամավորը նկատեց, որ կառավարության ծրագրում թիրախավորվում է աղքատության դեմ պայքարը։ Սակայն նա կարծում է, որ այս գաղափարին հակասում է ակցիզային հարկի բարձրացումը։
«Ակցիզային հարկը բարձրացնելու պարագայում անհնար է, որ ապրանքների գները չբարձրանան, իսկ ապրանքի գները բարձրացնելուց պարզ է, որ ընկնում է գնողունակությունը, և քաղաքացին ավելի է աղքատանում»,- ընդգծեց Սերգեյ Բագրատյանը։