Արցախի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք․ քաղաքացիները քայլերթով շարժվեցին դեպի ռուս խաղաղապահների անցակետ

Արցախի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք։ Քաղաքացիները տարբեր լեզուներով պաստառներ էին բերել իրենց հետ՝ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու Արցախում ստեղծված իրավիճակի վրա։

Հանրահավաքի կազմակերպիչներից Տիգրան Պետրոսյանը ներկայացրեց, որ երեկ մի խումբ քաաղաքացիներ գնացել են մինչև Զառինբաղի հատված՝ բանակցելու ռուս խաղաղապահների հետ։

Նա նշեց՝ պետք է պահանջել ռուս խաղաղապահների հրամանատարությունից «մաքրել» ճանապարհը ադրբեջանցիներից։ Տիգրան Պետրոսյանը նաև հայտնեց, որ երեկ նրանց փորձել են համոզել անցնել ճանապարհը, սակայն իրենք հրաժարվել են՝ նշելով, որ քանի դեռ ճանապարհը լիովին մաքուր չի եղել, այն անվտանգ չի լինելու։ 

Տիգրան Պետրոսյանը մասնակիցներին առաջարկեց քայլերթ իրականացնելդեպի Եղբայրական գերեզմանոց՝ խոնարհվելու զոհված տղաների առջև, ինչից հետո կրկին կշարժվեն դեպի ռուս խաղաղապահների անցակետ՝ «ավելի հուժկու կերպով պահանջելու կատարել ստանձնած պարտավորությունները»։ 

Հիշեցնենք, որ երեկ  ևս մի խումբ արցախցիներ Ստեփանակերտից շարժվել էին դեպի Շուշի՝ հանդիպելու Լաչինի միջանցքը փակած «բնապահպանների» հետ հանդիպելու, սակայն խաղաղապահները նրանց թույլ չէին տվել առաջ գնալ:

Լուսանկարը՝ Սիվիլնեթի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով