ԱԺԲ անդամները խորհրդանշական ակցիա իրականացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև

Այսօր Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամները խորհրդանշական ակցիա իրականացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ Արցախում ՄԱԿ խաղաղապահների տեղակայման պահանջով։  Ակցիայի մասնակիցները նաև նամակ հանձնեցին գրասենյակ։ 

«Միջազգային խաղաղապահների խնդրանքով ենք դիմում ՄԱԿ-ին, քանի որ ռուս խաղաղապահը բազմիցս ապացուցել է, որ ինքը թուրքերի հետ ունի տանդեմ և այս ժողովրդի թշնամին է։ Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահները իրականում օկուպացիոն զորքեր են, նրանք խաղաղապահներ չեն, չեն էլ կարող լինել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա նշեց, որ պահանջում են միջազգային խաղաղապահներ՝ հայերի անվտանգությունն ապահովելու համար։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով