Իմ տեղեկությունով՝ դա ոչ թե հումանիտար օգնություն էր Արցախին, այլ ռուս խաղաղապահների համար էր․ Արտակ Բեգլարյան |factor.am|

factor.am: Դեկտեմբերի 16-ին համացանցում տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես են ռուսական խաղաղապահ առաքելության բեռնատարներն անցնում Լաչինի միջանցքով։ Հայկական մեդիատիրույթում տեսանյութը ներկայացվում էր որպես Արցախ հումանիտար օգնության տեղափոխում։

Արցախի նախկին պետնախարար, այժմ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որն անժամկետ նստացույց է անցկացնում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև, այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է թեմային․ «Իմ տեղեկություններով՝ այդ բեռնափոխադրումները ոչ թե հումանիտար օգնություն էին Արցախի ժողովրդի համար, այլ ռուս խաղաղապահների կարիքների համար էին իրականացվում։ Խնդրում եմ՝ սա լրացուցիչ ճշտեք Արցախի կառավարությունից և եթե կարող եք՝ ռուսական կողմից»,- ասաց Արտակ Բեգլարյանը՝ շեշտելով, որ Արցախում հումանիտար աղետ է, որը գնալով խորանում է։

Շարունակությունը՝ factor.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով