Ալիևի կուսակցության անդամներն այցելել են Հյուսիսային Կիպրոս |azatutyun.am|

azatutyun.am: Անկարայի վերահսկողության տակ գտնվող Հյուսիսային Կիպրոսում այսօր կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» իշխող կուսակցությունների ղեկավար անդամների հավաքը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah օրաթերթը։

Պարբերականի տեղեկություններով՝ եռակողմ նիստին մասնակցել են թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը, «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Թաիր Բոդաղովը և «Ազգային միասնություն» կուսակցության նախագահ, Հյուսիսային Կիպրոսի վարչապետ Ունալ Ուստելը։

«Կուսակցական պատվիրակությունների անդամներին ընդունել է Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարը», – տեղեկացնում է Sabah-ը՝ հիշեցնելով նաև, որ «Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, որ Ադրբեջանի կողմից «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ճանաչումը կարող է վճռորոշ քայլ հանդիսանալ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով