Կասեցվել է առանց արտանետումների թույլտվության կաթսաների շահագործման գործողությունը. «Էկոպրոֆ» ընկերության նկատմամբ կկիրառվի տուգանք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացրել պլաստմասե արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող «Էկոպրոֆ» ՍՊԸ-ում։

Ինչպես հայտնում են ԲԸՏՄ-ից, ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունն առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետումների թույլտվության, շահագործել է 3 ջեռուցման կաթսա։

Տեսչական մարմնի որոշմամբ՝ կասեցվել է առանց արտանետումների թույլտվության կաթսաների շահագործման գործողությունը։

Տնտեսավարողի նկատմամբ կկիրառվեն վարչական տուգանքներ, կներկայացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով