Երեւան-Մոսկվա թռիչքի ժամանակ տագնապի ազդանշան տված մասնավոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում |news.am|

news.am: Hawker 800A մասնավոր ինքնաթիռը, որը երեկ՝ դեկտեմբերի 18–ին, Երեւան-Մոսկվա թռիչքից մի քանի րոպե անց տագնապի ազդանշան է տվել, տեխնիկական խնդրի պատճառով վայրէջք է կատարել Մախաչկալայում։ Այս մասին հայտնեցին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

«Դա մասնավոր փոքր ինքնաթիռ էր, որը Հայաստանի օդային սահմանը հատել է, ապա Ադրբեջանի օդային սահմանում բորտի հրամանատարը հայտնել է, որ տեխնիկական խնդիր կա եւ որոշել է վայրէջք կատարել Մախաչկալայում։ Ինքնաթիռում 3 անձ է եղել, արտառոց բան չի եղել»,- փոխանցեցին Քաղավիացիայի կոմիտեից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով