«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 20-ը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակեց «Սիլվայի գործով» լսումները։ Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը։
 
Սկսվելուց անմիջապես հետո նիստն ընդմիջվեց։ Դատարան էր եկել անգլերենի թարգմանիչը, որը պետք է ներկայացներ անձը և թարգմանչի որակավորումը հաստատող փաստաթղթերը, լիազորագիրը։ Ընդմիջումից հետո պարզ դարձավ, որ թարգմանիչը չունի անգլերենի լեզվաբանի ու թարգմանչի որակավորում։ Պաշտպանական և մեղադրող կողմերը առարկեցին թարգմանչի՝ դատական պրոցեսին մասնակցության դեմ։ Հաջորդ դատական նիստին դատարանը պետք է ապահովի մեկ ուրիշ թարգմանչի ներկայությունը։

Ապացույցների թարգմանության հետ առաջացած խնդիրների պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 20-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով