«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի վեցերորդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ։
00:26 – Ի՞նչ խնդիրներով է զբաղվում ինստիտուտը
01:23 – Աֆրիկյան ժանտախտի էկոլոգիայի ուսումնասիրության ու հակավիրուսային միջոցների մշակման մասին
04:36 – Հիվանդությունների գենետիկական ռիսկերի ուսումնասիրության և դեղամիջոցների ազդեցության կանխատեսման մասին
08:00 – Հակաբիոտիկակայունության ուսումնասիրության և հետհակաբիոտիկային դարաշրջանի մասին
13:48 – Մարդու իմունային համակարգի հետազոտությունների և քաղցկեղի բուժման արդյունավետության գնահատման գործում դրանց կիրառական նշանակության մասին
18:40 – Սինթեզված նյութերի անվտանգության գնահատման մեթոդների մշակման և այդ գործընթացում արհեստական բանականության մեթոդների կիրառման մասին
21:50 – Կենսաինֆորմատիկայի կարևորության և դրա զարգացման ուղղությամբ կատարվող քայլերի մասին
25:46 – Պետության հետ համագործակցության և կորոնավիրուսային թեստերի արտադրության մասին
30:32 – Խաղողի գենետիկական ռեսուրսների անձնագրավորման մասին
36:00 – Գիտական հաստատությունների և պետական մարմինների միջև տեղեկության փոխանակման մեխանիզմների բացակայության մասին
41:40 – Ինստիտուտի զարգացման հեռանկարների, գենոմային հետազոտությունների կենտրոնի ստեղծման նպատակի մասին
56:24 – Ինստիտուտների միավորման և ակադեմիական քաղաքի ստեղծման մասին