Դեկտեմբերի 5-11-ը հաստատվել է կորոնավիրուսի 53 նոր դեպք, առողջացել 89 քաղաքացի

Դեկտեմբերի 5-11-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք, կատարվել է 2930 թեստավորում: Առողջացել է 89 անձ, մահվան դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445881 դեպք, որոնցից 435060-ը՝ առողջացած: 

Փաստացի բուժում է ստանում 247 անձ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8712 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 240 491 թեստավորում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով