Փաստաբանների պալատի նախագահը ուղերձ է հղել Փաստաբանության օրվա առթիվ

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Փաստաբանության օրվա առթիվ․

«Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական օրվա և փաստաբանության ձևավորման 104-րդ ամյակի առթիվ:

Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ՀՀ բոլոր փաստաբաններին՝ փաստաբանի դժվարին առաքելությունը հանձն առնելու և մեր համայնքի համբավն ու հեղինակությունը բարձր պահելու համար: Անխոս, յուրաքանչյուր փաստաբանի հաջողությունը համայնքի հաջողությունն է:

Հպարտորեն կարող եմ արձանագրել, որ փաստաբանական համայնքը, հավատարիմ մնալով փաստաբանի վարքագծի կանոններին և փաստաբանական էթիկայի սկզբունքներին, բարձր հեղինակությամբ ու իրավական համակարգում շարունակաբար ամրապդնվող պրոֆեսիոնալ ազդեցությամբ նպաստում է մեր երկրում արդարադատության հաստատմանը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս:

Շարունակե՛ք առաջնորդվել անկախությամբ, պարկեշտությամբ, բարեխղճությամբ և մասնագիտական պատվախնդրությամբ, թող բոլորիս գերնպատակը լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով