Սենատը քննարկում է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Լին Թրեյսիին հաստատելու հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Նախագահ Ջո Բայդենի կողմից Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու առաջադրված Լին Թրեյսին խոստացել է այդ պաշտոնում հաստատվելու դեպքում առաջնահերթություն դարձնել Ռուսաստանում կալանավորված ամերիկացիների ազատ արձակումը:

«Ռուսական կալանքի տակ գտնվող ԱՄՆ քաղաքացիների աղետալի վիճակը իմ գլխավոր առաջնահերթությունն է լինելու», – ասել է Թրեյսին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր հաստատման հարցով լսումների ժամանակ։

Դեռևս պարզ չէ` կոնկրետ երբ Լին Թրեյսին կստանձնի պաշտոնը, եթե նրա թեկնածությունը հաստատվի:

Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Լին Թրեյսին արդեն աշխատել է Մոսկվայում 2014-ից 2017 թվականներին՝ որպես առաքելության ղեկավարի տեղակալ։ Նա խոսում է ռուսերեն, և եթե նշանակվի, կլինի Ռուսաստանում ԱՄՆ առաջին կին դեսպանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով