2019 թվականի ապրիլին 119%-ով ավելի շատ մեքենա է ներմուծվել

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«2019թ-ի ապրիլ ամսին ներմուծվել է 9481 ավտոմեքենա: 2018թ-ի ապրիլ ամսին ներմուծվել էր 4324 ավտոմեքենա, ինչը նշանակում է, որ նախորդ ամիս արձանագրել ենք 119% աճ:

Հաշվի առնելով աճի տեմպերը, ուզում եմ հիշեցնել, որ կարող եք ձեր ավտոմեքենան մաքսազերծել հանրապետության ԲՈԼՈՐ մաքսատներում.

Արարատյան (Նորագավիթ)
Արևմտյան (Կարգո տերմինալ)
Հարավային (Սիսիան)
Հյուսիսային (Գյումրի)
Արևեյան (Վանաձոր)

Ինչպես նաև հիշեցնում եմ, որ Նորագավիթում Հունվար ամսվանից սկսած շաբաթ օրերը լրիվ աշխատանքայի օրեր են»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով