Բերման է ենթարկվել Տիգրան Խզմալյանը |factor.am|

factor.am: Բերման է ենթարկվել «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվել, նախատեսված արարքի համար Պարոնյան փողոցից 4 անձ բերվել է ոստիկանության Էրեբունու բաժին»,- նշեց նա։

Նշենք, որ ՀԱՊԿ խորհրդի նիստին ընդառաջ Երևանում բողոքի ակցիաներ են։ Խզմալյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ կուսակցության նախագահը ևս հակառուսական ակցիա է իրականացրել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով