Ստոլտենբերգը Շվեդիային և Ֆինլանդիային խորհուրդ է տվել ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է խստացնեն իրենց հակաահաբեկչական օրենսդրությունը և ընդլայնեն համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է SVT հեռուստաալիքի եթերում։

Ստոլտենբերգի պնդմամբ` սա շատ կարևոր է Թուրքիայի համար, քանի որ այն առավել հաճախ է ենթարկվում ահաբեկչական հարձակումների երկրում արգելված Քուրդստանի աշխատավորական կուսակցության կողմից։

«Թուրքիայի համար դա կարևոր է, քանի որ նա ՆԱՏՕ-ի այն երկիրն է, որն ամենաշատն է տուժում ահաբեկչական հարձակումներից և, հետևաբար, մտահոգված է դրանով», – ընդգծել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով