Վարչապետ Փաշինյանը Թունիսում հանդիպել է Մոնտենեգրոյի վարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Երկուստեք նշվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որը լավ հենք է տնտեսական համագործակցության խթանման համար:

Կողմերը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարների շուրջ: Հետաքրքրական է համարվել զբոսաշրջության, ավիահաղորդակցության, ինչպես նաև տնտեսության` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ճյուղերում համատեղ ծրագրերի նախաձեռնումը: Այս առումով պայմանավորվածություն է ձեռք բերվել` շարունակել ակտիվ շփումները:

Հայաստանի և Մոնտենեգրոյի վարչապետները նաև ընդգծել են` երկու երկրների և ժողովուրդների միջև առկա են հարուստ մշակութային կապեր, որոնք պետք է խորացնել և ամրապնդել:

Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացումը», – նշված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով