ԱԺԲ հավաքի մասնակիցները ջահերով երթ իրականացրին դեպի ՌԴ դեսպանատուն

Ազգային ժողովրդավարական բևեռն այսօր ջահերով երթ իրականացրեց դեպի Հայաստանում ՌԴ դեսպանատուն։ Ակցիայի կազմակերպիչները մեկնաբանեցին, որ իրենք գնում են դեպի ՌԴ դեսպանատուն, քանի որ, իրենց կարծիքով, «թշնամական Ռուսաստանն է հեղինակել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի համաձայնագիրը»։ 

Երթի մասնակիցները ջահերով ուրվագծեցին ՀՀ-ի և Արցախի 1994թ. սահմանը։ ԱԺԲ հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու նոյեմբերի 26-ին, Ազատության հրապարակում։

Երթի մասնակիցները վանկարկումներով մեղադրանքներ հնչեցրին Ռուսաստանի Դաշնության հասցեին՝«Նախիջևանի, Արցախի կորստի, կապիտուլյացիա պարտադրելու, Նժդեհի դեմ պայքարի» և այլ հարցերի  վերաբերյալ։

Լուսանկարները՝ ԱԺԲ-ի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով