armtimes.com: Երեւանի Սիսակյան 3 հասցեում կառուցվող շենքը, որը պետք է հատկացվի վթարային հանրակացարանների բնակիչներին, պատրաստ կլինի 2020 թվականի առաջին կիսամյակում, ուստի քաղաքապետարանը պատրաստվում է փոխհատուցել այդ բնակիչների վարձակալած բնակարանների գումարը:
Ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծերից մեկն էլ վերաբերում էր դրան:
Նախագծով առաջարկվում էր 50 ընտանիքների ժամակավոր կացությունն ապահովելու նպատակով պահուստային ֆոնդից հուլիս-դեկտեմբեր ամիսների համար տրամադրել գումար՝ ամսական 70 հազար դրամի չափով: Ընդհանուր առմամբ, 21 միլիոն դրամ: Նախագիծն արժանացավ ավագանու հավանությանը:
Ենթադրվում է, որ հետագա ամիսներին փոխհատուցման վերաբերյալ որոշումը կընդունվի տարեվերջին՝ ըստ անհրաժեշտության: