24news.am: ԱԺ ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու «2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Մելքումյանը համամիտ չէր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի այն հայտարարությանը, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ արտակարգ ռեժիմ հայտարարելու որոշման պարագայում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները լուռ դիտորդներ են եղել: Նա նշեց, որ ստեղծվել է հանձնաժողով, տարվել են լայնածավալ քննարկումներ, որում ԲՀԿ-ի անդամ է եղել Նաիրա Զոհրաբյանը. «Ես չեմ կարծում՝ հենց իր պատգամավոր եղած ժամանակ շատ-շատ հարցադրումներ կատարվել են օբյեկտիվ:
Ես չեմ կիսում, թե իբր եղել են դիտորդի կարգավիճակում: Այն ժամանակ էլ են քննարկվել շատ հարցեր այդ փուլի հնարավորությունների շրջանակներում՝ կապված ինֆորմացիայի հետ, եթե Դդւք հետեւեք խրոնոլոգիային, կտեսնեք, որ հարցեր բարձրացվել են»,- ասաց Մելքումյանը: