Սանասարյանի պաշտպանները պահանջում են գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտից ուղարկել այլ քննչական ծառայություն

news.am: ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպաններն այսօր՝ ապրիլի 22–ին բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։

Պաշտպանները պահանջում են վերացնել Սանասարյանին, որպես մեղադրյալ ներգրավելու և նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումն, ինչպես նաև գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտից ուղարկել այլ քննչական ծառայություն։

«Սանասարյանին ճիշտ չէ մեղսագրված արարքը, նա անմեղ է, և նրա նկատմամբ քրեական հետապնմդում չպետք է իրականացվի»,–ասաց փաստաբանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով