tert.am։ Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը: Օրակարգում ներառված են՝
1) Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին,
2) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին,
3) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
4) Որպես նվիրաբերություն գույք ընդունելու և գույքի նվիրատվության մասին,
5) Երևան քաղաքում Հենրիկ Ոսկանյանի անվամբ փողոց անվանափոխելու մասին հարցերը։