tert.am: Քաղաքապետարանը մոտ օրերս կգործարկի «Ակտիվ քաղաքացի» աշխատանքային անվանմամբ օնլայն հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի հանրաքվեներ անցկացնել: Այս մասին Երևանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Դա լինելու է հարթակ, որտեղ գրանցված են լինելու քաղաքացիները և մասնակցելու են քվեարկությունների, տարբեր հարցադրումների, որոնք կառաջարկի Երևանի քաղաքապետարանը: Համայնքի բոլոր բնակիչներին ամբողջ Հայաստանում հասանելի է լինելու հարթակը: Նաև այդ հարթակի միջոցով ստանալու ենք քաղաքացիների առաջարկները, զարգացման ծրագրեր: Մոտ օրերս այն կգործի»,- ասաց նա: