ՌԴ Կրասնոդարի երկրամասի Յեյսկ քաղաքի բնակելի թաղամասում Սու-34 ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի, ողբերգության վայրում ավարտվել է փլատակների հեռացումը։ Այս մասին TACC-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
«Փրկարարներն ավարտել են փլատակների հեռացումը։ Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 10 զոհվածի դի։ Այսպիսով` զոհերի ընդհանուր թիվը կազմել է 13 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Արտակարգ իրավիճակի հետևանքով տուժել է 19 մարդ»,- ասել է նախարարության խոսնակը։
Նա հայտնել է, որ փրկարարական աշխատանքի արդյունքում հաջողվել է փրկել 68 մարդու կյանք, հնարավոր է եղել տարհանել ավելի քան 360 մարդու։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի երեկոյան Սու-34 ռմբակոծիչն ընկել է Յեյսկի բնակելի թաղամասում։ Ըստ ՊՆ-ի՝ պատճառը եղել է թռիչքի ժամանակ շարժիչներից մեկի բռնկումը։ Վթարի հետևանքով թափված վառելիքը բռնկվել է, կրակը տարածվել է բնակելի բարձրահարկ շենքի վրա, արդյունքում հրդեհ է բռնկվել առաջինից մինչև իններորդ հարկ։