Գուտերեշն աջակցություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն աջակցություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին։

«Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի շուրջ: Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ հրադադարի ռեժիմը չի խախտվի»,- ասված է Գուտերեշի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Գլխավոր քարտուղարը նաև մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինայում զարգացումների պատճառով այժմ ավելի դժվար է կարգավորել մյուս կարևոր ճգնաժամերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով