Դոնեցկում և Լուգանսկում կանցկացվեն Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներ |azatutyun.am|

azatutyun.am: Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունների որոշմամբ սեպտեմբերի 24-ից 27-ը տեղի կունենան հանրաքվեներ Ռուսաստանին միանալու հարցով:

Դոնեցկի ժողովրդական հանրապետության անունից այդ մասին հայտնել է հանրապետության ժողովրդական խորհուրդը:

Լուգանսկի ժողովրդական հանրապետության անունից այդ որոշման մասին հայտնել է ժողովրդական խորհրդի նախագահ Դենիս Միրոշնիչենկոն:

Հիշեցնենք, որ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները ավելի վաղ քննարկել էին Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներ կազմակերպելու հնարավորությունը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով