Վրաստանում զինված անձը ներխուժել է բանկ, պատանդներ վերցրել՝ պահանջելով 2 մլն գումար

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է՝ զինված անձը ներխուժել է «Վրաստանի Բանկի» Քութայիսիի մասնաճյուղ։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։

Ավելի վաղ Mtavari Arkhi հեռուստաընկերությունը, հղում անելով ականատեսներին, հայտնել էր, որ զինված տղամարդը ներխուժել է Քութայիսիում բանկի մասնաճյուղերից մեկը և պատանդներ վերցրել՝ պահանջելով 2 մլն գումար, որի արժույթը հայտնի չէ։

«Հարձակման մասին հաղորդագրություն ստանալով՝ ոստիկանությունն հրատապ արձագանքման ռեժիմով շրջափակել է դեպքի վայրը»,- հայտնել են ՆԳՆ-ից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով