Հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում են պատսպարանների բարեկարգման ծրագրեր

ԹԱՐՄԱՑՈՒՄ (15։10)

ԱԻՆ-ից խնդրեցինք հայտնել, թե Երևանի ու մարզերի բնակիչներն ինչպես կարող են տեղեկանալ, թե որտեղ են իրենց ապաստարանները, և ինչպես հասնել այնտեղ։ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը նշեց․ «Այդ ինֆորմացիային տիրապետում են ՏԻՄ-երը, համայնքները, նրանք են էդ ինֆորմացիան փոխանցում քաղաքացիներին։ Մենք մի քանի օր առաջ գրություն ենք ուղարկել իրենց, որ իրենք այդ գործընթացն իրականացնեն»։

Ճշտող հարցին՝ երբ քաղաքացիները չգիտեն, թե որտեղ է իրենց ապաստարանը, պետք է համայնքապետարան դիմե՞ն, ԱԻՆ խոսնակը պատասխանեց՝ այո։

 

Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները (պատսպարաններ) թաքստոցներ են, որոնք նվազեցնում են հարվածային ալիքի ուժգնությունը: Այդ կառույցների կարևորությունն է՛լ ավելի է զգացվում պատերազմական պայմաններում:

Պատսպարանների բարեկարգման ծրագրեր են իրականացվում հանրապետության ամբողջ տարածքում:

Բնակչության պատսպարման հաշվարկումն իրականացնում է համայնքների ղեկավարությունը: Ամբողջ տեղեկատվությունն ամփոփվում է, ուղարկվում՝ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններ:

Արտակարգ իրավիճակների նախարարի և փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականներով՝ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից կազմված խումբը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) աշխատակիցների ուղեկցությամբ պարբերաբար իրականացնում է բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների և նկուղների ուսումնասիրություն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը կազմակերպում է թեմատիկ վարժանքներ: 

Լուսանկարում են տարածքը, վիճակի մասին տեղեկացնում վերադասին, նրանք էլ, իրենց հերթին, իրավիճակը ներկայացնում ՏԻՄ-երին՝ առկա թերությունները վերացնելու համար:

Որպես պատսպարան ծառայում են նաև մետրոպոլիտենի կայարանները, գետնանցումները, դպրոցների ու մանկապարտեզների նկուղային հարկերը:

Բնակչության իրազեկումը կատարում են ՏԻՄ-երը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը կազմակերպում է թեմատիկ վարժանքներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով