Արմեն Ավետիսյանը բազմաթիվ անգամ հարցաքննվել է եւ առերեսվել վկաների հետ. ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ |armtimes.com|

«Գոլդեն Փելես» հյուրանոցի գործով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը բազմաթիվ անգամ հարցաքննվել է:

ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետն ասաց, որ Արմեն Ավետիսյանն առերեսվել է գործով անցնող վկաների հետ: «Բազմաթիվ անգամ հարցաքննվել է, էական հակասություններ են առաջացել, առերսվել է եւ քննչական գործողություններին մասնակցում է, ցանկացած պահի ներկայանում է քննության»,- ասաց Աղաջանյանը:

Մեր հարցին, թե Արմեն Ավետիսյանը գործով ի՞նչ կարգավիճակ ունի, Արթուր Աղաջանյանը պատասխանեց՝ դեռեւս վկայի:

 

Ավելին՝ armtimes.com-ում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով