news.am: Ապրիլի 25–ին կալանավայրից ազատ արձակված Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել։ Այս մասին հայտնեցին ՊՎԾ–ից։ Փոխարենն աշխատանքից ազատման դիմում է գրել նրա ղեկավարած վարչության աշխատակից Գեւորգ Խաչատրյանը, որը նույնպես վերջերս է կալանքից ազատվել։
Հիշեցնենք, որ երեկ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն ասել էր, որ Ադյանն ամենայն հավանականությամբ աշխատանքից ազատման դիմում կգրի։