Հայաստանը Չինաստանի հետ կընդլայնի համագործակցությունը անտառավերականգնման, շրջակա միջավայրի մոնիթորինգի և էկոտուրիզմի ոլորտներում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է ընդլայնել համագործակցությունը և փորձի փոխանակումը անտառավերականգնման, շրջակա միջավայրի մոնիթորինգի և էկոտուրիզմի ոլորտներում:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային երկրորդ գագաթնաժողովի շրջանակում Պեկին ժամանած ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ՉԺՀ Էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Լի Գանձիեի հետ հանդիպումից և հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունից հետո նշեց, որ «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը հիմք կհանդիսանա հետագա առարկայական համագործակցության համար:

«Փաստաթղթի շրջանակում ունենք ծրագրային առաջարկ, որը ենթադրում է անտառավերականգնման աշխատաքների իրականացում: Չինաստանը լավ փորձ ունի դեգրադացված հողերում անտառավերականգնման աշխատաքներում՝ անապատային և կիսանապատային գոտիներում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։

Մեծ ծավալի անտառավերականգնման աշխատաքներ է իրականացնում: Առաջարկել ենք, որպեսզի Հայաստանում պիլոտային նմանատիպ ծրագիր իրականացվի»,- ասաց Գրիգորյանը:

Ըստ նախարարի՝ համագործակցության մյուս ուղղությունը կապված է շրջակա միջավայրի մոնիթորինգի հետ, որը Հայաստանում ամբողջովին վերափոխելու է այդ համակարգը:

«Նախկինում շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգը բաշխված էր տարբեր գերատեսչությունների միջև. մի մասը Գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ էր, մյուս մասը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության: Ներկայումս Կառավարության որոշմամբ Հիդրոմետծառայությունը կմիանա Բնապահպանության նախարարությանը և կձևավորվի միասնական մոնիթորինգի համակարգ: Այստեղ, կարծում եմ, նույնպես Չինաստանի հետ համագործակցության բավական մեծ շրջանակ ունենք»,- նշեց Գրիգորյանը:

Բնապահպանության նախարարը Չինաստանի գործընկերներին նաև առաջարկել է որոշակի աջակցության տրամադրում Հայաստանի էկոտուրիզմի զարգացման ոլորտին՝ հաշվի առնելով Հայաստանի կենսաբազմազանությունը, որպեսզի չինացի էկոտուրիստները որպես իրենց համար հնարավոր ուղի ներառեն նաև Հայաստանը:

«ՉԺՀ էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարի հետ քննարկման ընթացքում շեշտադրեցինք, որ առաջնային ենք համարում գիտելիքի, տեխնոլոգիաների և կարողությունների շրջանակում համագործակցությունը, այլ ոչ թե ստանդարտ ֆինանսական աջակցությունը, քանի որ առանց գիտելիքի վրա հիմնված ճիշտ որոշումների, ֆինանսական միջոցները, եթե նույնիսկ առկա են, արդյունավետ չեն օգտագործվելու:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով