Քաղաքացու օրվա կապակցությամբ Ռեստարտ նախաձեռնության անդամները ՀՀ բոլոր մարզերում հանդիպել են հարյուրավոր ուսանողների հետ

Ռեստարտ նախաձեռնության անդամներն այսօր ՀՀ բոլոր մարզերում հանդիպեցին հարյուրավոր ուսանողների հետ` խոսելով կրթության դերից և նշանակությունից, ուսանողների պահանջատիրությունից, ուսանողական ինքնակառավարումից և այլ թեմաներից։

«ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ մեծ տոն է մեզ` ազատագրված քաղաքացիներիս համար։ Այդ ազատագրման գործում անփոխարինելի ավանդ ունեն ՀՀ ուսանողները։
Ուրախ ենք տեսնել, որ ուսանողական ակտիվությունն ու նախաձեռնողականությունը չի՛ պակասել այս մեկ տարվա ընթացքում, այլ ընդհակառակը` կա ցանկություն աշխատելու և առաջ գնալու։ Տոնդ շնորհավո՜ր, ՀՀ քաղաքացի»,- գրված է Ռեստարտ նախաձեռնության ֆեյսբուքի էջում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով