Լոռու մարզպետարանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բակում կազմակերպվել էր հանրային քննարկում «Իրազեկ քաղաքացի» խորագրով՝ պաշտոնատար անձանց, ակտիվ երիտասարդների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:
Հարցուպատասխանի տարբերակով քննարկվեցին օրվա խորհրդի, քաղաքական անցուդարձի, արտաքին քաղաքականության, բնապահպանության, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված խնդիրներ:
Բանախոսների թվում էին ԱԺ պատգամավորներ Արամ Խաչատրյանը, Արեն Մկրտչյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, այլոք»: