civilnet.am: Համացանցում տեղեկություն է շրջանառվում, թե Երևանի բժշկական, ֆրանսիական համալսարաններում և այլ կրթական հաստատություններում ռումբ է հայտնաբերվել, ինչի պատճառով մարդիկ տարհանվում են շինությունից։ Նմանատիպ ահազանգեր է ստացել նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Իրականում, սակայն, կրթական այդ հաստատություններում իրականացվում են պրոֆիլակտիկ ուսումնական աշխատանքներ։ Այս մասին հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Պարզապես իրականացվում են ուսումնական տարբեր վարժանքներ տարբեր հաստատություններում։ Այդ աշխատանքները մեր փրկարար ծառայությունների կողմից իրականացվում են, այս պարագայում՝ ոստիկանության հետ համատեղ։