Freedom House-ը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից ՀՀ բնակավայրերի հրետակոծության կապակցությամբ |factor.am|

factor.am: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը թվիթերյան գրառմամբ իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանական ԶՈՒ կողմից հայկական բնակավայրերի հրետակոծության կապակությամբ։

«Մենք մտահոգված ենք Հայաստանի հարավային բնակավայրերի՝ Գորիսի, Ջերմուկի, ինչպես նաև Վարդենիսի և Սոթքի ուղղությամբ ադրբեջանական Զինված ուժերի կողմից իրականացված հրետակոծության կապակցությամբ։ Կոչ ենք անում անմիջապես դադարեցնել կրակը և հորդորում ենք կողմերին՝ գտնել խաղաղ լուծում»,- ասվում է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով