Սեւանա լճի մակարդակը նախորդ ապրիլի 25-ի համեմատ ցածր է մնում 8 սանտիմետրով

Չնայած 2019 թվականի ապրիլի սկզբներից վերագործարկվել է Արփա-Սեւան թունելային ջրատարը եւ գարնան առաջին երկու ամիսները մոտենում են ավարտին, Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա ապրիլի 25-ի համեմատ դեռ նվազ է մնում 8 սանտիմետրով:

2019 թվականի ապրիլի 25-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 61 սանտիմետր նիշի դիմաց:

Ապրիլի անցած օրերի ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 31 միլիոն 273 հազար խորանարդ մետր ջուր՝ ներառյալ ստորերկրյա հոսքը: Սեւան թափվող գետերը դեռ հեռու են իրենց վտանգավոր ելքերից:

Այսպես, Արգիճի գետի վտանգավոր ելքը 110 խորանարդ մետր վայրկյան է, իսկ ապրիլի 25-ին գրանցված ելքը՝ 10,3 խորանարդ մետր վայրկյան, Գավառագետի վտանգավոր ելքը 30,5 խորանարդ մետր վայրկյան է, ապրիլի 25-ին գրանցված ելքը՝ 5,69 խորանարդ մետր վայրկյան: Այլ խոսքով՝ Սեւան թափվող գետերում ու գետակներում գարնանային վարարումները դեռ չեն սկսվել, որոնք էականորեն կնպաստեին Սեւանի մակարդակի բարձրացմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով