Քննարկվում են տարբերակներ ոչ թե միավորվելու, այլ ստեղծելու նոր բուհեր՝ եղած բուհերի հենքով․ Վահրամ Դումանյան |1lurer.am|

1lurer.am: Ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ: Այդ մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Այո՛, քննարկվում են տարբերակներ ոչ թե միավորվելու, այլ ստեղծելու նոր բուհեր՝ եղած բուհերի հենքով: Դրանք չեն լինելու մեխանիկական միավորումներ, լինելու է որոշակի հստակ բովանդակային մոտեցում, և ես շատ դրական եմ նայում գաղափարին, որովհետև գաղափարի ամենակարևոր հիմքն է՝ ունենալ մրցունակ, միջազգային չափանիշներին համապատասխան բուհեր, միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ, միջավայր՝ բուհական, գիտական, ինչը լիովին հնարավոր է իրագործել Աշտարակի այն տարածքում, ինչի մասին հայտարարվել է»,- ասաց Վահրամ Դումանյանը:

Նա ընդգծեց, որ բուհերի նկատմամբ կլինեն տարբերակված մոտեցումներ: 

Նախարարը բացառեց, որ ԵՊՀ-ի շենքում կարող է հյուրանոց լինել: «Սրանից անլուրջ միտք հնարավոր չէ մեր կրթական դաշտում պատկերացնել»,- նշեց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով