Լիզ Թրասն ընտրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է ընտրվել Լիզ Թրասը։

Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:

Թրասը միևնույն ժամանակ ընտրվել է նաև որպես իշխող  Պահպանողական կուսակցության առաջնորդ:

Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոններում Թրասի մրցակիցը Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն էր:

Քվեարկությանը մասնակցել են Պահպանողական կուսակցության անդամները: Լիզ
Թրասը ստացել է 81 հազար 326, իսկ Ռիշի Սունակը 60 399 ձայն:

Լիզ Թրասը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնին կփոխարինի սեպտեմբերի 6-ից: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով