«Թրամփի՝ 1915թ.-ի դեպքերի վերաբերյալ հայտարարությունը միակողմանի է». ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան |tert.am|

tert.am: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հայտարարությունը միակողմանի է, և որ դրանում հաշվի չեն առնվել «թյուրք և այլ մուսուլմանական ժողովուրդների ցավն ու վիշտը»: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:

Քըլըչի խոսքով՝ «շատ փաստեր կան այն մասին, որ հայկական հրոսակախմբերը 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում սպանել են խաղաղ մուսուլման բնակչությանը»:

Նա նշել է, որ, չնայած Անկարան կոչ է արել Երևանին «1915թ.-ի դեպքերի» վերաբերյալ համատեղ հանձնաժողով ստեղծել, Հայաստանի իշխանությունները դեռ չեն արձագանքել դրան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով