Վերջին մեկ ամսում արդեն 550 հոգի դիմում են գրել, որ համալրեն ԵԿՄ-ի շարքերը. Սասուն Միքայելյան |news.am|

news.am: Վերջին մեկ ամսում արդեն 550 հոգի դիմում են գրել, որ համալրեն ԵԿՄ-ի շարքերը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Որովհետեւ ուրիշ մթնոլորտ է տիրում ԵԿՄ-ում: Ես ասել եմ, որ անկախ կուսակցական պատկանելիությունից, պատերազմ անցած մարդը պետք է ազատ մտնի ԵԿՄ եւ դուրս գա: Դա իր ընտանիքն է, տունն է, ԵԿՄ-ն իրենց սարքածն է: Մենք՝ կենդանի մնացածներս, մեր զոհված ընկերների կենդանի հոգիներն ենք»,-ասաց նա:

Սասուն Միքայելյանն ասաց, որ տեղյակ չէ, որ ԵԿՄ-ից հեռացողներ կան: Հարցին, թե հեղափոխությունից հետո «մարտի 1»-ի գործով հարցաքննվե՞լ է, նա բացասական պատասխան տվեց. «Ես ժամանակին հարցաքննվել, դատվել, դուրս եմ եկել: Այդպես էլ չեմ հասկացել, թե 3,5 տարի ինչի համար եմ նստել»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով