ԵՄ երկրները հատուկ առաքելություն կստեղծեն ուկրաինացի զինվորականներին պատրաստելու համար. Բորել |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության երկրները պայմանավորվել են հատուկ առաքելություն ստեղծել ուկրաինացի զինվորականներին պատրաստելու համար: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ երկրների պաշտպանության նախարարների երեկ մեկնարկած ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում:

Նրա խոսքով՝ Եվրամիության շատ երկրներ արդեն իսկ օգնում են Ուկրաինային զինվորներին վերապատրաստելու հարցում, այդ պատճառով ժամանակն է ուժերը միավորելու:

Թե ինչպես է գործելու հատուկ առաքելությունը, Բորելը չի մանրամասնել, բայց ենթադրվում է, որ ուկրաինացի զինվորականները պատրաստություն պետք է անցնեն Եվրամիության անդամ հարևան երկրներում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով