Պաշտպանության նախարարությունը կանցկացնի պահեստազորայինների հերթական եռամսյա հավաքը։ Որոշման նախագիծն ընդունվեց այսօր՝ Կառավարության նիստի ընթացքում։
«Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը»,- ասված է որոշման մեջ։
Ըստ նախագծի՝ վարժական հավաքներին ներգրավելու է մինչև 318 քաղաքացու, որոնցից 210–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: