Խորհրդարանում Հարկային օրենսգրի շուրջ լսումներ կանցկացվեն, բոլոր շահագրգիռ կողմերը հրավիրվում են մասնակցության․ Բաբկեն Թունյան |aysor.am|

Ապրիլի 30-ին ԱԺ լիագումար նիստերի դահլիճում խորհրդարանական լսումներ կկազմակեպվեն «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման վերաբերյալ, այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

«Ձևաչափն ու օրակարգը կքննարկենք։ Այս պահին նպատակ կա հստակ ֆիքսել այդ օրը, իրազեկել, որպեսզի շահագրգիռ կողմերը, տնտեսագետները նույնպես հնարավորություն ունենան դիմելու և, եթե ելույթ ունենալու ցանկություն ունեն, ժամանակ ունենան նախապատրաստվելու համար»,- ասաց Թունյանը։

Հանձնաժողովը կողմ քվեարկեց ապրիլի 30-ին լսումներ կազմակերպելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով