ԱՄՆ նախագահն ապաքինվել է COVID-19-ից և իրեն լավ է զգում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կորոնավիրուսային հիվանդությունը տանելուց հետո արդեն իրեն լավ է զգում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ամեն ինչ կարգին է»,-ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողների՝ իր առողջության մասին հարցին:

Բայդենը կորոնավիրուսով վարակվել էր երկու շաբաթ առաջ, ապաքինվել էր, սակայն կարճ ժամանակ անց նորից իր մոտ կորոնավիրուսային թեստը դրական պատասխան էր ունեցել: Նա շարունակել էր մնալ ինքնամեկուսացման պայմաններում: Օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահի կորոնավիրուսի թեստը բացասական պատասխան էր ունեցել: Բժիշկը թույլատրել է նրան վերադառնալ անմիջական շփման, աշխատանքի: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով