Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են Կամբոջայում |1lurer.am|

1lurer.am: Կամբոջայում ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Ուկրաինայում և ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ Ստամբուլի պայմանավորվածությունների կյանքի կոչումը:

Նախարարներն անդրադարձել են Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով