Իրանի պատվիրակությունը մեկնում է Վիեննա՝ շարունակելու միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները |factor.am|

factor.am: Իրանական պատվիրակությունը մի քանի ժամվա ընթացքում կմեկնի Վիեննա՝ շարունակելու միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեր երկրի դեմ անարդար պատժամիջոցները չեղարկելու քաղաքականության շրջանակում իրանական բանակցային խումբը, Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ, մի քանի ժամից կմեկնի Վիեննա»,- ասել է նա։

Դիվանագետի խոսքով՝ բանակցությունների այս փուլում տեղի է ունենալու մտքերի փոխանակում կողմերի, այդ թվում՝ Իրանի կողմից ներկայացված առաջարկների շուրջ։ Հունիսին Կատարում անուղղակի բանակցություններ էին տեղի ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ միջուկային գործարքը վերականգնելու համար։

Դրանից հետո իրանական միջուկային գործարքի բանակցությունների համակարգող, ԵՄ արտաքին ծառայության քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան ասել է, որ Դոհայում կողմերին չի հաջողվել հասնել այն առաջընթացին, ինչն ակնկալում էին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով