Մենք շուտով կունենանք Տավուշի ռադիո եւ Տավուշի հեռուստատեսություն. մարզպետ |news.am|

news.am: Շուտով կլինի առաջին ուսումնական ծրագիրը՝ դպրոց–ֆերմա, դպրոց–այգի, որի հիման վրա մենք գյուղտնտեսությամբ զբաղվող անձանց կսովորեցնենք եւ արագ կմտցնենք շուկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նրա խոսքով առաջիկայում կլինեն ավելի երկարաժամկետ գյուղատնտեսական եւ կրթական ծրագրեր։

«Առաջիկա մեկ տարվա ընթացքում Տավուշում կստեղծվի առնվազն 1 գյուղատնտեսական քոլեջ, որը կլինի դուալ կրթությամբ, զուգահեռաբար մեր երեխաները ոչ միայն կսովորեն այլեւ կաշխատեն եւ նույնիսկ կվաստակեն եւ շատ արագ կմտնեն աշխատաշուկա»,– ասաց մարզպետը։

Չոբանյանը հպարտությամբ նշեց նոր ծրագրի մասին. «Մենք շուտով կունենանք Տավուշի ռադիո եւ Տավուշի հեռուստատեսություն, որը հատկապես խորհրդատվական նշանակություն կունենա մեր տարածաշրջանի համար։ Կլինեն խորհրդատվական եւ մասնագիտական ծրագրեր, որոնք պիտի նպաստեն մեր տնտեսությանն, մշակույթի եւ կրթական ոլորտի զարգացմանը»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով