Վարչական դատարանի որոշումը կարող է ազդել Վաչագան Ղազարյանի ապօրինի հարստացման քրեական գործի վրա․ պաշտպանական կողմ |aysor.am|

aysor.am։ Վարչական դատարանի որոշումը, որով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պարտավոր է ոչնչացնել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի ունեցվածքի հայտարարագրերը, կարող է ազդել նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վրա:

Նման տեսակետ  հայտնեց նրա փաստաբան Արմեն Հարությունյանը:

«Չի բացառվում, իհարկե, կարող է ազդել», – ասաց փաստաբանը՝ նշելով, որ շտապում է ու չի կարող բացատրել՝ ինչպես։

Վարչական դատարանում Վաչագան Ղազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Մհեր Հակոբյանը հստակեցրեց՝ Վարչական դատարանի որոշումն, ըստ էության, հաստատում է վերջերս Սահմանադրական դատարանի որոշումը, որի համաձայն Վաչագան Ղազարյանի ունեցվածքի, եկամուտների հայտարարագրերին Բարձրաստիճան պաշտոնատար էթիկայի հանձնաժողովն ապօրինի է տիրացել ու տարածել:

«Դատարանն, ըստ էության, որոշեց, որ այն հայտարարագրերը, որոնք Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմքում են դրվել, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ապօրինի է ձեռք բերել», – ավելացրեց Մհեր Հակոբյանը:

Շարունակությունը՝ aysor.am

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով