Ալիևը մահմեդական երկրների դեսպանների հետ հանդիպմանը կոչ է արել խստացնել Հայաստանի նկատմամբ ճնշումները |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում՝ մահմեդական երկրների դեսպանների հետ հանդիպմանը, կոչ է արել խստացնել Հայաստանի նկատմամբ ճնշումները՝ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման և ադրբեջանական օկուպացված տարածքներն ազատագրելու համար», փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

«Օկուպանտի նկատմամբ չի գործադրվում համարժեք ճնշում՝ ադրբեջանական գրավյալ տարածքները ազատագրելու հարցով: Հակամարտությունը կկարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ըստ «Ինտերֆաքս»-ի հայտարարել է Ալիևը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով