ՔՏՀԱ տեսչական մարմինը նախազգուշացնում է գազաբալոնների վկայագրման լիցենզավորված կազմակերպություններին

Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականի դեկտեմբերի 9-ից սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության նկատմամբ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։  

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, ոլորտի բարեփոխումներն իրականացնող լիցենզավորված կազմակերպություններին խստորեն հորդորում է գործընթացն իրականացնել բացառապես  օրենքով սահմանված կարգով, մասնավորապես՝ թույլ չտալ առանց համապատասխան ծառայությունների մատուցման վկայագրերի տրամադրումը։  

Հիշեցնում ենք, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, մշտադիտարկումների և վերահսկողական գործառույթների ընթացքում նման դեպքերի արձանագրման դեպքում իրականացվելու է խիստ վարչարարություն՝ օրենքով սահմանված պատժամիջոցների կիրառումով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով